Բարի գալուստ Ֆլանդրիա և Բրյուսել!
Նոր եք տեղափոխվել Ֆլանդրիա կամ Բրյուսել և ամեն ինչ ձեզ համար նոր է՞ Կամ երկար ժամանակ եք այստեղ ապրում, բայց ձեր տեղը դեռ ամբողջովին չեք գտե՞լ Մենք ձեզ սիրով կօգնենք․
Փնտրում ե՞ք աշխատանք կամ ցանկանում եք սովորել․ Ցանկանում ե՞ք ձեր ազատ ժամանակ հաճելի բանով զբաղվել ․ Ունե՞ք հարցեր ձեր իրավունքների պարտականությունների հետ կապված․ Ցանկանում ե՞ք Նիդերլանդերեն սովորել կամ նոր մարդկանց հետ ծանոթանալ ․ Մենք ձեզ հետ միասին փնտրում ենք թե ինչպես դա կարող եք անել․
Ինտեգրման ընթացակարգ
Ինտեգրման ընթացակարգը բաղկացած է՝
- Հասարակական կողմնորոշում: դուք սովորում եք կյանքի, ապրելու և աշխատելու մասին Բելգիայում.
- Սովորել Նիդերլանդերեն: մեր գործընկերների միջոցով դուք սովորում եք Նիդերլանդերեն․
- Ծրագիր դեպի աշխատանք: գրանցվեք VDAB (կամ Actiris Բրյուսելում).
- Մասնակցության ընթացակարգ: կամավոր աշխատանք եք կատարում, պրակտիկա եք անում կամ մասնակցում եք “ընկեր նախագծին”.
Ընթացակարգի ուղղորդողը ամբողջ ընթացակաարգի ժամանակ ձեզ աջակցում է․ Եթե բոլոր ընթացակարգի մասերը անցնեք, կստանաք ինտեգրման վկայագիր․
Հասարակական կողմնորոշում
Այս դասընթացի ժաամանակ սովորում եք աշխատելու, ապրելու, ուսման, առոջության և այլ թեմաների մասին. Դուք կստանաք նաև տեղեկություն արժեքների, նորմերի, իրավունքների և պարտականությունների մասին. Ձեր դասատուն ձեզ կօգնի, որպեսզի դուք սովորեք ինքներդ ձեր հարցերի պատասխանները գտնել․Դասատուն խոսում է ձեր լեզուն կամ որևէ այլ լեզու, որ դուք հասկանում եք։
Մենք կազմակերպում ենք դասընթացներ՝
- տարբեր լեզուներով.
- թվային և/կամ դասարանում տարբեր վայրերում․
- տարբեր ժամանակներում՝ օրվա ընթացքում, երեկոյան կամ հանգստյան օրերին։
Դասընթացիից հետո թեսթ եք հանձնում ։
Սովորել Նիդերլանդերեն
Մենք ինքներս չենք դասավանդում, բայց ձեզ հետ միասին փնտրում ենք այն դասընթացը և դպրոցը, որը ձեզ ամենաշատն է համապատասխանում։ Դուք մեզ նաև կարող եք դիմել ձեր բոլոր հարցերով Նիդերլանդերեն սովորելուն վերաբերյալ։ Եթե Նիդերլանդերենին տիրապետում եք, թեսթ ենք անցկացնում որոշելու համար թե որ մակարդակից կարող եք սկսել։
Ցանկանում եք Նիդերլանդերեն սովորել Ֆլանդրիայո՞ւմ․ Կարդացեք ավելին մեր կայքում Նիդերլանդերեն սովորել.
Ցանկանում եք Նիդերլանդերեն սովորել Բրյուսելո՞ւմ․ Ապա կարող եք դիմել Huis van het Nederlands (Նիդերլանդերենի Տուն ).
Ծրագիր դեպի աշխատանք
Դուք 18-ից 65 տարեկան եք և դեռ չունեք աշխատա՞նք
Մենք ձեզ ուղղորդում ենք VDAB (կամ Actiris Բրյուսելում). Նրանք ձեզ հետ միասին աշխատանք են փնտրում․
Մասնակցության ընթացակարգ
Դուք ընտրում եք մեկ կամ մի քանի նախաձեռնություն ձեր սոցիալական ցանցը ամրապնդելու համար․Այս ընթացակարգի տևողությունն է 40 ժամ․Դա կարող է լինել կամավորի հետ նախագիծ, պրակտիկա որևէ կազմակերպությունում կամ հիմնարկում, կամավոր աշխատանք կամ այլընտրանք․
Փնտրում ե՞ք որևէ զբաղմունք Այցելեք www.ikdoemee.be.
Անձնական ուղղորդում
Ընթացակարգի ուղղորդողը ուղղորդում է ձեզ ամբողջ ինտեգրման ընթացակարգի ընթացքում․Դուք միասին քննարկում եք պրակտիկ տեղեկությունները՝ Jullie որտեղ և երբ մասնակցել դասերին, որ թեսթերը պետք է հանձնեք,… Ձեր ընթացակարգի ուղղորդողի հետ քննարկում եք ձեր կարճաժամկետ և երկարաժամկետ պլանները․ Ձեր բոլոր հարցերով կարող եք նրան դիմել․
Ինտեգրման ընթացակարգի ծախսերը
Ինտեգրման ընթացակարգի որոշ մասերի համար պետք է վճար եք․ Առաջին ժամադրության ժամանակ աշխատակցը ձեզ հետ միասին կքննարկեք ձեր անձնական իրավիճակը․ Լրացուցիչ տեղեկություններ: Բրյուսելում ինտեգրման ընթացակարգն անվճար է.
Հետաքրքրե՞ց
Մենք խոսում ենք ձեր լեզուն կամ փնտրում ենք ձեզ համար թարգմանիչ. Մենք ձեզ ժամանակ ենք հատկացնում և լսում ենք ձեր պատմությունը. Մենք հաշվի ենք առնում ձեր աշխատանքը, ձեր ընտանիքը և ձեր անձնական իրավիճակը. Մենք խոսում ենք այն մասին թե նախկինում ինչով եք զբսղվել և ինչ կարող եք անել այստեղ․